03/03/2015 15:39
Վ. Բաղդասարյանն՝ ընդդիմությանը. Այստեղ կողմ չքվեարկեք, դուրս գաք փողոց ու լավամարդ լինեք
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատարեց իր խոստումը և հայտնի խորհրդակցությունից հետո պարտավորություն վերցրեց, որ հաջորդ քառօրյայի օրակարգում կներկայացնի Շրջանառության հարկի նոր տարբերակը և այդպես էլ արեց: ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Շրջանառության հարկի օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելոը նածագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը:
Վերջինս ընդգծեց, որ թեև ողջունելի է վարչապետի կողմից կատարված այս քայլը, սակայն ՀՀԿ խմբակցությունը եղել և մնում է այն կարծիքին, որ այդ օրենքը պետք ֆիքսվի, այն է, թե՝ օրենքում գործի փաստաթղթաշրջանառությունը:
«Նախապես եղել է պայմանավորվածություն, որ եթե լինի համաձայնություն, բոլորը կողմ կքվերակեն, իսկ եթե ոչ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ կընտրի իրեն հարմար ճանապարհ, որով կընթանա առաջ: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց ուզում եմ, բոլորին կոչ անել, որ այստեղ կողմ չքվերակեն, նորից դուրս գան փողոց ու լավամարդ լինեն»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իշխող Հանրապետական կուսակցությունը նոր օրենսդրական փաթեթը համարում է իրավիճակային փոփոխություն, սակայն ՀՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել փաստատթղաթաշրջանռությանը, որը վաղ թե ուշ պետք է լինի:
«Այստեղ խոսք գնաց շրջանառության հարկի կարևորության մասին, բայց մենք բազմիցս ենք ասել, որ շրջանառության հարկն ամենաձեռնտու տարբերակն է, որի վրա պետք է հիմնավոր ֆիքսվել: Դեռ 1996-ին, երբ անկախ պատգամավոր էի, այս մասին բարձրաձայնել եմ, սակայն այն ժամանակվա կառավարությունը տեղիք չէր տալիս: Կրկնում եմ՝ այս հարկը ապագա ունեցող հարկ է, մանավանդ մեզ նման փոքր երկրների համար: Այո, մաքսային վերահսկողության հետ կապված ունենք խնդիրներ, սակայն սա է այն կարևորագույն գործիքներից մեկը, որով կարող ենք պայքարել ստվերի դեմ և դաշտը կարգավորել»,- ասաց նա:
Անդրադառանալով օրենքների փոփոխություններին՝ պատգամավորը շեշտեց, որ դրանց արագ փոփոխությունները լավ բանի չեն հանգեցնելու: Ըստ նրա՝ դրանք կհանգեցնեն նրան, որ անհասանելի կդառնան հասարկության համար: «Դրանք դժգոհության տեղիք են տալու: Պետք է հնարավորության տալ մարդկանց ադապտացվելու: Անընդհատ մեր գործընկերները խոսում են, որ փակվում են փոքր ու միջին ձեռնարկություններ, սակայն չեն խոսում դրանց վերանվանվելու մասին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք փակվում ու նոր անվանումով են բացվում, որպեսզի խուսափեն հարկերից, հարկային ստուգումներից և մեկ այլ անվան տակ շարունակեն իրենց գործունեությունը: Սակայն կգա մի ժամանակ, երբ մենք կդարձնենք շրջանառությունը հիմնական հարկ: Ամբողջ դաշտը պետք է լինի փաստաթղթավորման գործընթացում, հակառակ դեպքում մենք ևս մեր հերթին կստիպենք մարդկանց խուսափել հարկային պարտավորություններից, հանուն ընտանիքի՝ պետությանն ահռելի վնասներ հասցնելով: Պետք է նախ պետությունը զարգանա, որպեսզի հետագայում, այդ ընտանիքները բարեկեցիկ ապրեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առայժմ ՀՀԿ-ն այս օրենքին կողմ կքվեարկի: