03/03/2015 18:52
Ա. Բաղդասարյանը` տաքսիստների կողքին. Նոր կարգն անընդունելի է
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Twitter-յան իր միկրոբլոգի միջոցով հայտնել է, որ հանձնարարել է ՕԵԿ խմբակցությանը հանդես գալ տաքսիների գործունեության նպաստավոր պայմաններ ենթադրող նախաձեռնությամբ.
«Նոր կարգն անընդունելի է»,- մասնավորապես գրառել է կուսակցության ղեկավարը:
Նշենք, խոսքը Կառավարության ներկայացրած լիցենզավորման կարգի փոփոխման մասին է, որը կարգավորում է տաքսիների գործունեությունը: Մասնավորապես, տաքսիները այսուհետ պետք է տարբերակվեն, այսինքն մեքենան, որ իրականացնելու է նման գործունեություն, պետք է տարբերակվի ոչ միասյն տաքսու նշանով, այլև համապատասխան գրառումներով, բացի այդ պետք է լինի կահավորված հաշվիչ սարքավորմամբ: Վարորդները ամսական վճարելու են 12 հազար դրամ լիցենզիայի համար, վերանալու են դեղին պետհամարանիշները: