03/03/2015 09:38
ԲՀԿ խոսնակ. Ինձ չի հետաքրքրում՝ ՀԱԿ-ն ինչ է որոշել
«Անկեղծ ասած՝ ինձ չի հետաքրքրում՝ ՀԱԿ-ն ինչ է որոշել: Ես չեմ մեկնաբանել, չեմ մեկնաբանում և չեմ պատրաստվում մեկնաբանել այլ քաղաքական գործիչների գործողություններ կամ առավել ևս արտահայտություններ»,- «168 Ժամի» հետ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում կրկին միայնակ է մնացել:
Հարցին՝ արդյոք ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն դեռ կլինի՞, Տ.Ուրիխանյանը պատասխանեց, որ չգիտի՝ կլինի, թե չի լինի. «Դա միանձնյա որոշելու հարց չի: Եթե կլինի՝ կլինի, եթե չի լինի՝ ուրեմն չի լինի»: Նա նաև խուսափեց պատասխանել, թե արդյոք վերջին շրջանում, մասնավորապես փետրվարի 20-ից հետո, եռյակի լիդերների կամ ՀԱԿ և ԲՀԿ լիդերների հանդիպում եղել է, թե ոչ՝ պատճառաբանելով, թե դա իր կոմպետենտության հարց չէ: Ի դեպ, երբ փորձեցինք ճշտել, թե ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է ռեժիմի դեմ պայքարը, Տ. Ուրիխանյանը հակադարձեց՝ «Ռեժիմ եզրույթն իմը չէ և իմ ոճաբանությունը չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: