04/03/2015 20:29
50 cent-ը 1.6 մլն դոլար խաղադրույք կկատարի Մեյվեզերի հաղթանակի վրա
Ամերիկացի ռեփեր, դերասան «50 cent»-ը պատրաստ է 1.6 մլն դոլար խաղադրույք կատարել պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հաղթանակի վրա ֆիլիպինցի Մենի Պակյաոյի դեմ մենամարտում: Այս մասին հայտնում է NBC-ն:
Մենամարտը կկայանա մայիսի 2-ին Լաս Վեգասում: Ամերիկացին պրոֆեսիոնալ կարիերայում մասնակցել է 47 մենամարտի և բոլորում հաղթել:
Պակյաոն մասնակցել է 64 մենամարտի, հաղթել 57-ում, պարտվել 5-ում, իսկ երկուսն էլ ավարտվել է ոչ-ոքի: