04/03/2015 18:11
Այսուհետ Orange-ի բաժանորդներն Արցախում կխոսեն 45 դրամ/րոպե սակագնով
Այժմ Արցախ այցելելիս Օrange-ի բաժանորդները կարող են զանգել Հայաստանի և տեղական ցանցեր 45 դրամ/րոպե սակագնով՝ առանց որևէ ակտիվացման վճարի: Նույն սակագինը գործում է նաև մուտքային բոլոր զանգերի համար: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից:
«Մեկնարկելով այս նոր պայմաններն Արցախում՝ նպատակ ունենք մեր ծառայությունները դարձնել առավել հարմար և մատչելի ինչպես այն բաժանորդների համար, ովքեր հաճախակի գործնական այցեր են կատարում Արցախ, այնպես էլ նրանց համար, ովքեր մեկնում են արձակուրդի: Ուրախ ենք Ղարաբաղ Տելեկոմի հետ ձեռք բերված համաձայնության համար, որի շնորհիվ Արցախը համալրեց մեր բաժանորդների կողմից կարևորվող երկրների ընդարձակ ցանկը՝ ներառյալ Եվրոպական երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ և շատ ուրիշներ, որտեղ Օրանժ Արմենիան հնարավորություն է տալիս հարմար և մատչելի պայմաններով օգտվել ռոմինգից», - ասել է «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: