04/03/2015 09:39
Մկրտչյանները Հայաստանում ամենաերկար ցույց անող քաղաքացիներն են. «Առավոտ»
Մկրտչյանների ընտանիքը գերադասում է տարիներով փողոցում ապրել, բայց որևէ կերպ չինտեգրվել հայաստանյան կյանքին: Արդեն երկրորդ տարին է՝ 4 հոգանոց այս ընտանիքը «տնավորվել» է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ՝ Մյասնիկյանի արձանի կողքին:
«Առավոտի» փոխանցմամբ, Մկրտչյանների ընտանիքին կարելի է համարել Հայաստանում ամենաերկար բողոքի ակցիա անողները: Նրանք մերժում են օթևան և աշխատանք ունենալու առաջարկներն ու տարբեր կառույցների կողմից նրանց՝ որպես Հայաստան վերադարձած միգրանտների, վերաինտեգրելու ծրագրերը:
«Մկրտչյանների բողոքն ուղղված է Ֆրանսիայի դեսպանատանը. նրանք այս երկու տարվա նստացույցով պայքարում են ամեն գնով վերադառնալ Ֆրանսիա, թեև Ֆրանսիան ապաստան տրամադրելու նրանց հայցը տարիներ առաջ մերժվել է»,-հավելել է թերթը: