04/03/2015 16:43
Մոուրինյո. Չեմ սիրում ֆուտբոլիստներին խնդրել անել այն, ինչը նրանց դուր չի գալիս
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կենտրոնական պաշտպան Կուրտ Զուման չի խաղալու կիսապաշտպանությունում: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Տոտենհեմի» հետ խաղում (2:0) Զուման կիսապաշտպանությունում հանդես եկավ, քանի որ բացակայում էին Նեմանյա Մատիչն ու Ջոն Օբի Միկելը:
«Զուման կիսապաշտպան չի լինի, քանի որ դա նրա կարիերայի ընտրությունը չէ: Մենք հատուկ մեկ շաբաթ Զումային նախապատրաստում էինք այդ խաղին, այնպես որ` նա վստահ հանդիպում անցկացեր: Առհասարակ ես չեմ սիրում ֆուտբոլիստներին խնդրել անել այն, ինչը նրանց դուր չի գալիս: Հատկապես եթե խոսքը եզրափակիչների մասին է: Պետք չէ` կարևոր հանդիպումների ժամանակ նրանք հավելյալ ճնշում զգան»,-Մոուրինյոյի խոսքն է մեջբերում «The Mirror»-ը: