04/03/2015 11:16
Մոուրինյո. «Վեսթ Հեմի» հետ խաղալը բարդ է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ մարտի 4-ին կայանալիք խաղից ունեցած ակնկալիքներից:
« «Վեսթ Հեմը» լավ թիմ է: Այս թիմը կարող է խաղալ ցանկացած ոճով` ինչպես երկար փոխանցումներով, այնպես էլ հակագրոհներով` օգտագործելով այնպիսի ֆուտբոլիստների արագությունները, ինչպիսիք են Դիաֆրա Սախոն և Էններ Վալենսիան: Խաղի համար նրանք միանգամից մի քանի տարբերակ ունեն: Էլլարդայսի գլխավորած թիմի հետ բարդ է խաղալը, չէ՞ որ Սեմը շատ լավ մարզիչ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը: