04/03/2015 13:30
Հոգեբան. Այսօր Հայաստանում չկա մանկական հեռուստաալիք
«Ցավոք, բայց այսօր Հայաստանում չկա մնակական հեռուստաալիք»-,Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հոգեբանը հիշեց «Հայրենիք» հեռուստաալիքը, որն արդեն փակվել է․ ըստ նրա՝ շատ քիչ են մանկական հաղորդումները հեռուստատեսությամբ, իսկ կաբելային հեռուստատեսությամբ հեռարձակվող մանկական հաղորդումների որակն, ըստ բանախոսի, բավական ցածր մակարդակի է:
Հոգեբանի կարծիքով՝ եթերը լցված է տրամաբանությունից հեռու և երեխաներին կախվածության մեջ գցող մուլտֆիլմերով, այնինչ պետք են դաստիարակչական և ուսուցողական, իմաստ ունեցող հաղորդումներ:
Ս. Խուդոյանն ասաց, որ հաղորդումները պետք է օգնեն ծնողներին ճիշտ դաստիարակել երեխաներին՝ որպես լուծում առաջարկելով հոգեբանական բնույթի հաղորդումներ կամ այնպիսի հաղորդումներ, որտեղ կուսուցանվեն նաև կյանքի հմտություններ:
Հոգեբանի կարծիքով՝ նաև չկա հատուկ ռազմավարություն, թե որ ժամերին և օրերին պետք է ցուցադրվեն մանկական հաղորդումները: