04/03/2015 16:09
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենան 250մ ձորն է գլորվել. Կա զոհ
Այսօր՝ ժամը 08.52-ին, ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 250 մ):
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի մոտակայքից՝ ձորից, դուրս են բերել վարորդի՝ 1937 թ. ծնված Լ. Մ.- դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ձորից: