04/03/2015 16:52
Արմավիրը մնաց Ռուբեն Խլղաթյանին
Մարտի 15-ին Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի միայն Արմավիրի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Դեռ մի քանի ժամ առաջ ընտրապայքարում երկուսն էին, երկուսն էլ ՀՀԿ-ական` Ռ.Խլղաթյանն ու Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը:
Դեռ մի քանի ժամ առաջ ՀՀԿ-ն որոշում չուներ այս երկուսից ում է սատարելու, ավելին` ՀՀԿ-ից հայտարարում էին, որ որևէ թեկնածուի էլ չեն սատարելու, սակայն իրավիճակը փոխվեց. ՀՀԿ-ն սատարում է Ռ.Խլղաթյանին, ինչն էլ նշանակում է, որ որպես կուսակցության մարզային կառույցի ղեկավար մարզպետ Ղահրամանյանը ևս պետք է նրան սատարի ու աջակցի Ռ.Խլղաթյանի հաղթանակին: Որոշմանն էլ հաջորդեց Ն.Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումը:
Այսպիսով տասը տարուց ավելի Արմավիրի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը ևս մի քանի տարով կպաշտոնավարի: