04/03/2015 09:59
«45 զոհ էլ թուրքերից ա էլե». Մանվել Գրիգորյանը՝ սահմանին տիրող լարվածության մասին
Ի պատասխան այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ «Ժամանակի» հարցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը պատասխանել է. «Միշտ էլ լարված ա, Ադրբեջանը իր նենգությունն անում ա ու պատասխանն էլ ստանում է: Նենց չի, որ իրենք կարողանում են լարեն ու չլարվեն»:
Թերթի այն դիտարկմանը, թե երկու ամսում մենք ունենք 15 զոհ, դա մտահոգիչ է, գեներալը պատասխանել է, որ «հաստատ, 45-ն էլ թուրքերից ա էլե»: