04/03/2015 14:00
Լյուդմիլա Սարգսյանը չի մեկնաբանում Սամվել Ալեքսանյանի նվերը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ցանկություն չունի անդրադառնալ Սամվել Ալեքսանյանի կողմից իր համար պատրաստված «անակնկալ» նվերին:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թանկարժեք կտավ է գնել Լյուդմիլա Սարգսյանի համար:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ այդ թեման իր համար փակված է, հավելելով, որ ցանկություն չունի մեկնաբանել դա: