04/03/2015 16:21
Դանիլոն «Ռեալ» տեղափոխվելու համաձայնություն է տվել
Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Դանիլոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Վերջերս բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները Մադրիդիում հանդիպել են «արքայական ակումբի» ղեկավարությանը և հասկացրել, որ Դանիլոն ցանկանում է ամռանը տեղափոխվել Իսպանիա, ինչից հետո գործակալները վերադարձել են Պորտուգալիա և «Պորտուի» ղեկավարների հետ զրույցում հայտնել, որ 23-ամյա խաղացողը «վիշապների» հետ նոր պայմանագիր չի ստորագրի:
Դանիլոյի համաձայնագրի ժամկետը «Պորտուի» հետ գործում է մինչև 2016 թվականը: