04/03/2015 15:01
Անցյալ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա
Փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45192 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5088 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 935 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա` 210 տղա և 175 աղջիկ: