04/03/2015 10:51
Ֆլորա Մարտիրոսյանի որդին վթարի պահին ղեկին չի եղել. Նա արդեն տանն է
Հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին՝ Հենրի Գևորգյանը, Լոս Անջելեսում փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու պահին ավտոմեքենայի ղեկին չի եղել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆ. Մարտիրոսյանի՝ Ամերիկայում բնակվող հարազատներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը:
Նրա խոսքով՝ Հ. Գևորգյանը արդեն տանն է գտնվում, նրան պատկանել է ավտոմեքենան, որով եղել է վթարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոս Անջելեսում ապօրինի փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 21-ամյա Հենրի Գևորգյանը, մեկ այլ մեքենայի հետապնդելիու ընթացքում չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։ Վթարի հետևանքով մահացել էին երկու երիտասարդ, իսկ մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 28-ի երեկոյան Հենրի Գևորգյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: