05/03/2015 10:40
Մոսկվայում հարձակվել են ՈւՀԱ-ի (КВН) ղեկավար Ալեքսանդր Մասլյակովի վրա
Մոսկվայում անհայտ անձը հարձակվել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» ղեկավար (КВН) Ալեքսանդր Մասլյակով վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Շերեմետևսկայա փողոցում՝ «Ուրախների և հնարամիտների ակումբի» տան մոտ: Անհայտ անձը հարվածել է Մասլյակովին, երբ նա մեքենա էր նստում:
Ըստ իրավապահների՝ հանցագործին արդեն ձերբակալել է: Ականատեսները նշում են, որ նա իրեն ոչ ադեկվատ է պահել։