05/03/2015 13:37
Ա. Սարգսյան. Վազգենի ծննդյան օրը չեմ ուզում խոսել Վազգենի մահվան մասին
«Վազգենի երազանքներին հասնելու համար դեռ այն, ինչ փորձել եմ, բավարար չի, չի ստացվել: Բայց շարունակելու եմ, շարունակելու եմ համառորեն»,- լրագրողների հետ զրույցում այսօր Եռաբլուրում հայտարարեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:
Նա ավելացրեց, որ շարունակելու է անընդհատ, քանի որ Վազգենը միշտ իրենց հետ է եղել, տանը և անցած 15 տարիների բացակայությունը որևէ կերպ չի խանգարել նրան մնայուն լինել հոր ու մոր աչքերում, արցունքների մեջ:
«Չեմ կարծում, որ արել եմ որևէ բան, որ կարող էր ստվերել Վազգենի հիշատակը»,- ընդգծեց նա:
Ա. Սարգսյանը նաև շեշտեց, որ Վազգենի ծննդյան օրը չի ուզում խոսել Վազգենի մահվան մասին:
Նշենք, որ այսօր Վ. Սարգսյանի ծննդյան օրն է, սպարապետն այսօր կդառնար 56 տարեկան: Եռաբլուրում էին բարձրաստիճան այրերը ու նրա ընկերները: