05/03/2015 11:13
Զոհրաբյան. Օսկանյանը դիմում է ներկայացրել կուսակցական իր լիազորությունները դադարեցնելու մասին
Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել ոչ թե ԱԺ նախագահին, այլ կուսակցություն` որպես կուսակցական իր լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` ԲՀԿ-ն դեռ պետք է քննարկի նրա դիմումը , բայց հստակ է, որ չկա որևէ կուսակցական, ով իր համաձայնությունը, որպեսզի պարոն Օսկանյանը լքի կուսակցության շարքերը:
Նշենք, որ երեկվանից լուրեր էին շրջանառվում, որ Վ.Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: