05/03/2015 14:26
Նեմցովի սպանությունը բացահայտելը ռուսական ոստիկանության պատվի խնդիրն է․ Ա․ Մարկարով
«Ռուսական իշխանությունների համար Նեմցովը հանդես չի եկել որպես մեծ խնդիր», - այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Ըստ քաղաքագետի՝ նույնիսկ այն վարկածը, թե Նեմցովին սպանել են, քանի որ ուկրաինական ճգնաժամի մասին ինչ-որ զեկույց էր պատրաստում, կասկածելի է թվում ու դժվար թե ֆիզիկական ոչնչացման առիթ հանդիսանար:
Ա. Մարկարովի կարծիքով՝ Ռուսաստանում շատ են այդպիսի քաղաքական բնույթի հայտնի սպանությունները, և ըստ նրա, Նեմցովի սպանությունը բացահայտելը ռուսական ոստիկանության պատվի խնդիրն է լինելու։
Գալով ներքաղաքական կյանքին, մասնավորապես ԲՀԿ-ի այսօրվա համագումարին, քաղաքագետը շեշտեց, որ այն, ինչի ականատեսն ենք միայն այսբերգի վերևն է: ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների քայլը, քաղաքագետը առնետավազք չի համարում: Ըստ նրա, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր անելիքները, և գործիչները ռացիոնալ որոշում են կայացրել:
Եզրափակելով խոսքը՝ Ա. Մարկարովն ասաց, որ եթե ֆինանսավորում չլինի, ապա ԲՀԿ-ն կհամալրի մնացած այլ կուսակցությունների շարքերը։