05/03/2015 16:20
Քաղաքագետ. Չի բացառվում, որ մինչև տարվա վերջ Կառավարության ևս մեկ փոփոխություն կլինի
Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ Կառավարության ևս մեկ փոփոխություն տեղի ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն՝ ընդգծելով, որ չի բացառվում նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:
«Այս Կառավարությունը ձևավորվել է 2014թ.-ի ապրիլի 3-ին՝ բոլորին ընդունելի լինելու տարբերակով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջները բավարարելու համար»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ այն ժամանակ ձեռք էին բերվել որոշակի պարտավորություններ, որոնք, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը՝ խախտվել են:
«Իշխող կուսակցությունը նման թիմով ուղղակի չի կարող սկսել 2017թ. նախընտրական փուլը և նույնիսկ սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Այնպես որ հնարավոր են փոփոխություններ»,- ամփոփեց քաղաքագետը: