05/03/2015 16:03
Վ. Հովհաննիսյան. Ծառուկյանը տվեց այն անկեղծ պատասխանը, թե ինչու որոշեց հեռանալ
Իսկապես անկեղծ մարդկային ելույթ է, Ծառուկյանը տվեց այն անկեղծ պատասխանը, թե ինչու որոշեց հեռանալ: Այս մասին ԲՀԿ արտահերթ համագումարի ավարտին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` դա մարդու, հայ մարդու, այլևս քաղաքականությունից դուրս գտնվող մարդու ելույթ է:
«Թեև նա ինքն էլ շեշտել է, որ այսուհետ ևս անելիք ունի մեր երկրում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:
ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ կան հարցեր, որոնց իրենք չեն կարողանալու այսօր պատասխանել, բայց մեկ բան հստակ է` ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշումը եղել է անկեղծ: