05/03/2015 15:12
Այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է: Բալասանյանը ծնվել է 1959թ.-ին՝ ԼՂՀ Ասկերան քաղաքում:
1988թ.-ին Բալասանյանին իր համակիրների հետ հաջողվել է հետ մղել դեպի Ստեփանակերտ շարժվող ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխն ու կանխել արյունահեղությունը:
1992թ.-ի հունվարից Վիտալի Բալասանյանը մասնակցել է Ասկերանի (Խրամորթ, Փրջամալ, Դահրավ), Աղդամի (Ջինլի, Աղդամ, Գալայչիլաք, Գյուլուջա), Մարտակերտի շրջանների բնակավայրերի, Ամարասի հովտի, Լաչինի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1989-91թ. եղել է կամավորական ջոկատի, ապա` գումարտակի, 1992-96թ.` Ասկերանի պաշտպանական շրջանի, 1996-98թ.` ԼՂՀ ՊԲ միավորման հրամանատար, 1998-99թ.` ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999-2005թ.` ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2005-2006թ.` Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ:
2000թ.-ին Վիտալի Բալասանյանը ստացել է ԼՂՀ ՊԲ գեներալ-մայորի կոչում: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին և ՀՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Արցախի հերոս է (2.09.2002թ.) և ԼՂՀ բարձրագույն «ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» շքանշանակիր:
Վիտալի Բալասանյանն ու Քրիստափոր Իվանյանը