05/03/2015 11:49
«Քաղաքական կարիերան ոչինչ է, եթե այն համեմատում ես արժանապատվության հետ». Տ. Ուրիխանյանն էլ է գնո՞ւմ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը նախօրեին ուշ երեկոյան Facebook-յան մի գրառում է արել, որը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:
«Քաղաքական կարյերան ոչինչ է, եթե այն համեմատում ես արժանապատվության հետ»,- գրել է Ուրիխանյանը:
Ուշագրավն այն է, որ պատգամավորի անունը ևս շրջանառվում էր այն ԲՀԿ-ականների թվում, որոնք իբրև թե մտադիր են լքել կուսակցության շարքերը: Իսկ մամուլն էլ այսօր գրել է, որ իր այդ որոշման մասին Տ. Ուրիխանյանը կհայտարարի այսօր կայանալիք արտահերթ համագումարում:
Aysor.am-ին չհաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ: Այսպիսով` ԲՀԿ համագումարի ինտրիգների թիվը ևս մեկով ավելացավ: