05/03/2015 12:40
Սյունիքի «Քաջարան» հյուրանոցի մոտ մեքենա է այրվել
Այս գիշեր ժամը 03.15-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Քաջարան» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.26-ին, մարվել՝ 03.29-ին: Այրվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: