05/03/2015 11:01
Զինծառայող Ալբերտ Սաֆարյանի մահվան գործով 3 հոգի կալանավորվել է
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալված 3 անձինք կալանավորվել են: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանի, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանի և շարքային Գևորգ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: