05/03/2015 13:46
«Ամուսնական գործակալություն ավելի շատ դիմում են կանայք, նույնիսկ՝ գործարարներ»
6 տարվա ընթացքում մոտավորապես 480-500 զույգ է ամուսնացել, որից 80-ը՝անցած տարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը։
Նրա խոսքով՝ իրենց ավելի շատ դիմում են կանայք, նույնիսկ՝ գործարարներ, քսան տարեկանից մինչև վաթսունն անց մարդիկ: Ի. Բաղիշյանը, թեև չցանկացավ նշել, թե ինչ արժի գրանցումը, սակայն ասաց, որ գործակալությունը աշխատանք չունեցող և մինչև 28 տարեկան տղամարդկանց չի գրանցում:
Գործակալության տնօրենի հավաստմամբ՝ տղամարդիկ սկզբում կարևորում են արտաքին տեսքը, իսկ հետո արդեն տղաներին հետաքրքրում են բնավորությունը և բարոյականության հարցը:
Ի. Բաղիշյանը ասաց, որ հիմնականում իրենց դիմող բոլորի մոտ էլ շատ պարզ սպասումներ են՝ ցանկանում են, որ իրենց կողքին լինի մարդ, ում հետ մի գավաթ սուրճ խմեն և զրուցեն: