05/03/2015 09:18
Այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են
Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջանցում բյուջեի հավաքագրման տեսանկյունից: «Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8 միլիարդ դրամով:
Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5 տոկոսով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի: Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի: Ամենաշատ թերակատարումը, թերթի տեղեկություններով, արձանագրվում են Ավելացված արժեքի հարկի գծով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։