05/03/2015 20:02
Եվրոպացիներին են ներկայացվել Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները
Երևանում այսօր կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը, որի ժամանակ ամփոփվել են մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները:
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատել են նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնայնությունների և բարեփոխումների օրակարգը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվել են ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: