05/03/2015 11:37
Գրողների միության շենքի բակում դիակ է հայտնաբերվել
Գրողների միության շենք բակում մարտի 4-ի երեկոյան տղամարդու դիակ է հայտնաբերվել: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ ինքնությունը դեռևս ճշտվում է, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշենք, որ տղամարդու դին հայտնաբերվել է Բաղրամյան պողոտայի թիվ 5 շենքի բակում՝ աստիճանահարթակին պառկած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: