05/03/2015 14:43
Գրչակիցները` Վազգեն Սարգսյանի մասին
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Սարգսյանի հետ կապված իրենց հուշերով կիսվեցին:
Նշենք, որ այսօր լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակը:
«Վազգենը իր բնավորությամբ եզակի մարդ էր, նաև փայլուն գրող էր»,- այսպես բնորոշեց Վ. Սարգսյանին ՀԳՄ նախագահը՝ հավելելով, որ նա պարզ թվացող մարդ էր, բայց նաև շատ բարդ խորք ուներ:
«Վազգենը գնալով պահանջվելու է և՛ որպես մտածող, և որպես զորավար»,- ասաց Է. Միլիտոնյանը:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ հիշեց «Գարուն» ամսագրում Վազգենի հրապարակած աշխատանքները՝ նշելով, որ հենց այս ամսագրում են տպարգրվել նրա լավագույն հրապարակախոսական հոդվածները:
Կարինե Խոդիկյանը հիշեց նաև, որ «Գարուն» ամսագրում, երբ նա խմբագրությունում էր, ապա սենյակներում կաթվածահար վիճակ էր, հաճախ էր դասվորված թղթերը խառնում` գնալուց առաջ: