05/03/2015 16:52
Հավանություն տրվեց ՓՄՁ սուբյեկտների 2015 թվականի ծրագրին
Կառավարությունն այսօր հավանություն տվեց փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների 2015 թվականի ծրագրին:
Նշենք, որ ծրագրի նպատակներից են պետական ուղղակի աջակցության մեխանիզմների (գործիքների) միջոցով երկրում ՓՄՁ-ի զարգացման խթանումը, ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը, ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը, ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:
Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` մատնանշելով 2015թ-ի ՓՄՁ ոլորտի համար առանձնացված ուղղություններն ու նպատակները, որոնք 9-ն են:
Նշենք, որ ՓՄՁ սուբյեկտներին տրվող աջակցությունը ենթակառուցվածքների պահպանման և ամրապնդման ուղղությամբ կազմում է 150 մլն դրամ, ՓՄՁ-ներին տրվելու է նաև խորհրդատվական աջակցություն` կապված ԵՏՄ անդամակցության հետ:
Նախարարը իր խոսքում նշեց, որ շարունակվելու է ՓՄՁ-ներին տրվող ֆինանսական աջակցությունը՝ վարկային երաշխավորությունների տրամադրում, սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության վարկային երաշխավորության տրամադրում, գործարար նախաձեռնությունների աջակցությունը. Հատկապես ուշադրություն է դարձվելու մարզերում և սահմանամերձ համայքներում գործունեություն ծավալող սուբյեկտներին: