05/03/2015 18:58
Մշակում է Սնանկության ոլորտի իրավական բարելավման հայեցակարգը
Կառավարության նիստում քննարկվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք իրենց նախաձեռնությունը պայմանավորել են ՀՀ սահմանադրական դատարանի ս.թ. հունվարի 27-ի որոշման պահանջներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ, այն է՝ երաշխավորել հարգելի պատճառով սնանկության գործով պահանջ չներկայացրած պարտատիրոջ իրավունքների իրականացման հնարավորությունը՝ ապահովելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
Կառավարության եզրակացության համաձայն օրինագծում կան հստակեցման և լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է Սնանկության ոլորտի իրավական բարելավման հայեցակարգը, որն ընդունելու դեպքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Սնանկության մասին» օրենքում: