05/03/2015 19:11
Ստեղծվում է մանր փոխադրումներով տեղափոխվող ապրանքների պարզեցված հայտարարագրման ընթացակարգ
ՀՀ կառավարությունն ընդունել է «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը հաստատելու մասին» որոշումը, որով ստեղծվում է մանր փոխադրումներով տեղափոխվող ապրանքների պարզեցված հայտարարագրման ընթացակարգ:
Կառավարությունը հաստատել է նաև ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին: Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությունները: