05/03/2015 20:15
Հայ երիտասարդները` Եվրոպայի առաջնությունում
Հոլանդիայի Առնեմ քաղաքում տեղի է ունենում հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մրցման առաջին օրը օդամղիչ ատրճանակ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 51 մրցակցից Զավեն Իգիթյանը 570միավորով գրավել է 8-րդ տեղը և անցել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրան հաջողվել է բարելավվել դիրքերը և մրցելույթն ավարտել է գրավելով 5-րդ տեղը:
Վազող թիրախ խառը վազք, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (2X20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը 342 միավորով 11 մրցակցից գրավել է 6-րդ տեղը, նույն վարժության տղաների պայքարին մասնակցել է 16 տղա: Մեր հայրենակիցներ Ռազմիկ Մինասյանը 362 միավորով գրավել է 7-րդ տեղը, 358 միավորովնրան հաջորդել է Շանթ Սարգսյանը, իսկ 347 միավոր խոցած Արթուր Պետրոսյանը գրավել է 11-րդ տեղը: Տղաների եռյակը թիմային պայքարում գրավել է չորրոդ տեղը՝ 3-րդ տեղը գրաված Ռուսաստանի թիմին զիջելով ընդամենաը 1 միավոր:
Օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (40 կրակոց) 66 մրցակցից Մարիամ Միքայելյանը 408.9 միավորով գրավել է 33-րդ տեղը:
Մարտի 5-ին կմրցի հայ հրաձիգներից ամենաերիտասարդը՝ 12-ամյա Հայկ Բաբայանը