05/03/2015 13:13
ԱԺ նախագահը պատգամավորի լիազորությունները վայր դնելու մասին դիմումներ չի ստացել
Մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Facebook-ում գրառում է կատարել, որում ասված է.
«Այս պահի դրությամբ (05.03.2015, ժ. 11:45) ԱԺ նախագահը պատգամավորի լիազորությունները վայր դնելու մասին դիմումներ չի ստացել»:
Նշենք, որ շրջանառվող լուրերը մասնավորապես վերաբերում են ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին ու Տիգրան Ուրիխանյանին:
Հիշեցնենք, ժամը 15.00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումարը: