05/03/2015 16:43
ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ
«Հայաստանի քաղաքացին և Ռուսաստանի քաղաքացին ունեն հավասար իրավունքներ: ԵՏՄ-ն էապես դյուրացնում է աշխատանքային միգրանտների հետ կապված գործառույթները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նա մանրամասնեց, որ ԵՏՄ անդամ դառնալուց հետո` հայ միգրանտների համար նախատեսված են առավելություններ, որոնք, օրինակ, չունեն տաջիկներն ու ուզբեկները:
Ըստ նրա, Տաջիկստանի կամ Ուզբեկստանի քաղաքացին, որպեսզի Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացնի, պետք է պատենտ ձեռք բերի, քննություն հանձնի ռուսերեն լեզվից: Նաև պետք է սահմանադրական կարգի և Ռուսաստանի պատմության քննություն հանձնի, պետք է երեք հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք ներկայացնի, պետք վճարի պետական տուրք և այլն, որոնք ՀՀ քաղաքացիները չեն անելու: