05/03/2015 14:14
Նաիրիտցիներն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի մոտ են՝ նույն պահանջով
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր նաիրիտցիները կրկին հավաքվել էին Կառավարության մոտ:
Նշենք, որ այսօր նրանց կրկին սատարելու էր եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գործարանի աշխատակիցների հետ շարժվեց դեպի նախագահական նստավայր:
Ցուցարարները «Վարչապետ, ամոթ-ամոթ», «պատքի մարում» վանկարկումներով գնացին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ նաիրիտցիների բողոքը տեղին ու արդարացի է:
«Նրանք աշխատել են այս տարիների ընթացքում և իրավունք ունեն պայքարել սեփական իրավունքների համար»,- ասաց նա ու հավելեց, որ ինքը ևս միանում է այդ պայքարին:
Այս պահին՝ նաիրիտցիներն արդեն գտնվում են նախագահական նստավայրի մոտ: