05/03/2015 14:51
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը հատկացվեց 150 միլիոն դրամ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով նախարարությանը հատկացնել 150 միլիոն դրամ:
Գումարը նախարարությանն է հատկացվում 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվի:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հանձնարարվեց նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կողմից համապատասխան նախահաշվի և գնումների պլանի ներկայացման դեպքում: