05/03/2015 19:40
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 9 ավտոպատահար և սպանության 9 դեպք
Մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերին:
Արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 7, յուրացման` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: