06/03/2015 19:26
«Facebook» սոցիալական ցանցը կհեռացնի պասիվ հաշիվների լայքերը
«Facebook» սոցիալական ցանցը հայտարարել է, որ փոխում է ապրանքանիշերի, ընկերությունների և կազմակերպությունների էջերի համար լայքերի հաշվարկման մեխանիզմը։
Մասնավորապես, շուտով «Facebook»-ը ավտոմատ կերպով կհեռացնի պասիվ հաշիվների լայքերը։ Դա վերաբերում է անձնական էջերին, որոնց տերերը մահացել են կամ ապաակտիվացած օգտատերերին։
Սոցիալական ցանցը նախազգուշացրել է, որ էջերի ադմինիստրատորները կարող են նկատել հետևորդների թվաքանակի նվազում։