06/03/2015 17:41
Գեներալ-մայոր Վ. Բիրյուկով. Պերմյակովը ռուսական ռազմաբազային է հանձնվել որպես դասալիք
Գյումրիում 7 հոգանոց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը բերման է ենթարկվել, երբ փորձել է հատել սահմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը:
Նրա խոսքով՝ ձերբակալման պահին Պերմյակովը չի կատարել իրեն ուղված հրամանն ու սահմանապահները զգուշացնող կրակոց են արձակել:
«Պարզվել է, որ ձերբակալված 102-րդ ռազմաբազայի զինծառայող է, ով դասալքել է: Նա ռազմաբազային է փոխանցվել հենց որպես դասալիք»,- ասաց Վյաչեսլավ Բիրյուկովը: