06/03/2015 11:36
Անակնկալ Ինեկոբանկից՝ կանանց տոնին ընդառաջ
Ինեկոբանկը, ցանկանալով թեթևացնել կանանց առօրյա հոգսերը և խնայել նրանց ժամանակը, կանանց տոնին ընդառաջ մատուցում է անակնկալ: Այս մասին հայտնում են բանկի լրատվական ծառայությունից:
Մարտի 6-9-ը ներառյալ Ինեկոբանկի ավանդատու և/կամ քարտապան հանդիսացող բոլոր կանայք կարող են դիմել Բանկ և ԱՆՎՃԱՐ ստանալ «Ineco Online» ինտերնետ բանկ համակարգի ամբողջական տարբերակը (անվտանգության բանալի և լիարժեք հնարավորություններ):
«Ineco Online» համակարգն անվճար ստանալու հնարավորություն կունենան նաև բոլոր կանայք, ովքեր նշված օրերին նոր ավանդի ներդրման կամ քարտի ստացման հայտ կներկայացնեն Բանկ:
Ineco Online համակարգն աշխարհի ցանկացած կետից ֆինանսների շուրջօրյա կառավարման ժամանակակից, հարմար միջոց է: Համակարգը հնարավորություն է ընձեռում օգտվել անհրաժեշտ բանկային ծառայություններից, այդ թվում.
• Տեսնել հաշիվների մնացորդները և քաղվածքները,
• Տեսնել գործող վարկերը, մարման գրաֆիկները, մուծումների պատմությունը և կատարել մարումներ,
• Կատարել հաշիվներից փոխանցումներ,
• Կատարել վճարումներ կոմունալ և այլ ծառայությունների դիմաց,
• Օգտվել այլ բանկային ծառայություններից:
Ինեկոբանկի ծառայություններին ավելի մանրամասն տեղեկանալու համար կարող եք ծանոթանալ բանկի ինտերնետային կայքում կամ զանգահարել (010) 510-510 հեռախոսահամարով: