06/03/2015 19:13
Ռոբինյո. Զգում եմ` պատրաստ եմ խաղալ հավաքականում
«Սանթոսի» հարձակվող Ռոբինյոն ուրախ է, որ հրավիրել է Բրազիլիայի հավաքական` Ֆրանսիայի և Չիլիի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին մասնակցելու համար:
«Շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ Աստծուն, իմ ընտանիքին և թիմակիցներին: Զգում եմ, որ պատրաստ եմ խաղալ հավաքականում: Հույս ունեմ` հաջող հանդես կգամ: Կարծում եմ` հավաքական վերադարձիս մեջ առանցքային նշանակություն ունի «Սանթոսը»: Այժմ վատ չեմ աշխատում և կարողացել եմ նախամրցաշրջանային հիանալի փուլ անցկացնել: Գոլերս ևս գրավում են հավաքականի մարզչական անձնակազմի ուշադրությունը, չէ՞ որ հարձակվողները միշտ պետք է գոլեր խփեն,- Ռոբինյոյի խոսքը մեջբերվում է «A Bola»-ն: