06/03/2015 10:36
Սուարեսը, Տորրեսը, Ալոնսոն և այլ աստղեր կմասնակցեն բարեգործական խաղի
Մարտի 29-ին «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայանալու է բարեգործական հանդիպում, որին մասնակցելու են Սթիվեն Ջերրարդի և Ջեյմի Կարրագերի կազմած թիմերը: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Առաջին թիմի ավագը կլինի Ջերրարդը, իսկ Կարրագերը` մյուսինը:
«Լիվերպուլի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպած խաղին իրենց մասնակցությունը հաստատել են «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Ֆերնանդո Տորրեսը, Դիրկ Կյույտը, Պեպե Ռեյնան և Խաբի Ալոնսոն: Խաղին կմասնակցեն նաև Թյերի Անրին, Ջոն Թերրին, Դիդյե Դրոգբան և ակումբի ակադեմիայի որոշ սաներ:
Մասնակից թիմերի մարզիչների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերի ընթացքում: Հանդիպումից ստացված հասույթը փոխանցվելու է առողջապահական ընկերությունների: