06/03/2015 13:35
Վահան Բաբայանը փոխարինեց Տիգրան Ուրիխանյանին
« Տիգրան Ուրիխանյանը նաև մեզ է տեղեկացրել, որ հրաժարվում է կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններից: Կուսակցության որոշմամբ` ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները հենց այսօրվանից ժամանակավորապես կստանձնի Վահան Բաբայանը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունը նիստ կգումարի, որում կքննարկվի խմբակցության ղեկավարի, քարտուղարի ու նաև կուսակցության մամուլի խոսնակի ընտրության հարցը:
Հիշեցնենք, ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը Aysor.am-ին հայտնել էր, որ այլևս չի իրականացնում կուսակցության խոսնակի պարտականությունները, թեև այդ մասին Նաիրա Զոհրաբյանը անձամբ իր կողմից չէր տեղեկացվել:
Նախորդող հրապարակում՝ Տ. Ուրիխանյան. Ես այլևս ԲՀԿ մամուլի խոսնակի գործառույթները չեմ իրականացնում