06/03/2015 19:45
Սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում
2015թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների ընդհանուր մակարդակի՝ համապատասխանաբար 0.2% և 0.7% հավելաճ:
2015թ. փետրվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.2%, ծառայությունների սակագներինը՝ 100.8%: