06/03/2015 11:01
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ-ից:
Քամին` հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: