06/03/2015 12:10
Իվետա Տոնոյանը ևս դուրս եկավ ԲՀԿ-ից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դադարեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ի. Տոնոյանը՝ մանրամասնելով, որ դադարեցրել է ոչ միայն անդամակցությունը ԲՀԿ-ին, այլև՝ դադարել է լինել ԲՀԿ քաղխորհրդի անդամ:
«Սակայն շարունակում եմ լինել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը»,- ասաց նա:
Բացի այդ՝ Ի. Տոնոյանն ասաց նաև, որ շարունակում է մնալ «Կենտրոն» հեռուսատաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենը: