06/03/2015 09:03
Ալեքսանյան. ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները
«Իրատես de facto»-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալու և Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահ դառնալու երեկվա հայտարարությանը և զրուցել ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի հետ։ «Հատուկ արտառոց բաներ տեղի չեն ունեցել։ Նաիրա Զոհրաբյանն այդ կուսակցությունում միշտ էլ դեմք է եղել, հարցեր է լուծել։ Բնականաբար այդ որոշումը սպասելի էր»,- ասել է նա։
Հարցին՝ ԲՀԿ-ն կպահպանի՞ նախկին «հզորությունը», քանի որ նրա առանցքի շուրջ էին հավաքվել մյուս ընդդիմադիրները, Ալեքսանյանը պատասխանել է. «Երբեք չի կարող պահպանել նախկին «հզորությունը», ինչը, նախ և առաջ պայմանավորված է ֆինասական ռեսուրսով։ ԲՀԿ-ն առաջվա հզորությունը չի ունենա, բայց չի բացառվում, որ գաղափարապես ավելի կուռ դառնա, կայուն դիրքորոշում ունենա։ Այսինքն՝ ԲՀԿ-ն ունի որակական ընդդիմություն ձևավորելու բոլոր հնարավորությունները»։